18.03.2018 09:15

La Gazzetta dello Sport. ՊՍԺ-ն ցանկանում է Էմերիին փոխարինել Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկով

La Gazzetta dello Sport. ՊՍԺ-ն ցանկանում է Էմերիին փոխարինել Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկով

Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է մարզչական փոփոխություն իրականացնել Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչից դուրս մնալուց հետո: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով, փարիզյան ակումբը որպես Ունայ Էմերիի փոխարինող դիտարկում է «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին: Պաշտոնական բանակցություններ դեռ չեն եղել:

Հաղորդվում է, որ Ալեգրիից բացի, ՊՍԺ-ն դիտարկում է նաև Լուիս Էնրիկեի և «Չելսի»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի թեկնածությունները: