18.03.2018 09:47

«Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կպայքարեն Օբլակի տրանսֆերի համար

«Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կպայքարեն Օբլակի տրանսֆերի համար

«Ատլետիկո»-ի դարպասապահ Յան Օբլակը կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում: 

Mirror-ի հաղորդմամբ՝ սլովենացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպայքարեն «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը: 

Նշվում է, որ «Ատլետիկո»-ն ցանկանում է Օբլակի տրանսֆերի դիմաց ոչ պակաս քան 100 միլիոն եվրո ստանալ: