18.03.2018 10:15

Օլիվյե Ժիրուն իր որոշումը ճիշտ է համարում

Օլիվյե Ժիրուն իր որոշումը ճիշտ է համարում

Թեև այն հանգամանքին, որ Օլիվյե Ժիրուին դեռ չի հաջողվում ամրապնդվել «Չելսիի» մեկնարկային կազմում, ֆուտբոլիստը իրեն է լավ զգում «Սթեմֆորդ Բրիջում» և գտնում է, որ հունվարին «Արսենալից» հեռանալը միանգամայն ճիշտ որոշում էր։ Այս ընթացքում ֆրանսիացին չորս անգամ է հանդես եկել «Չելսիի» մեկնարկային կազմում, ևս երեք անգամ դուրս է եկել փոխարինման։

— Արդյոք ուրա՞խ եմ, որ փոխել եմ ակումբը։ Անկասկած։ Հիմա ուզում եմ կրկին հասնել նախկին մակարդակին։ Շատ եմ աշխատում մարզումների ժամանակ, որպեսզի պատրաստ լինեմ։ Երբեմն այնպես է լինում, որ հարձակվողը «փակ աչքերով» է գոլ խփում, իսկ երբեմն չի ստացվում, ինչպես «Կրիստալ Պելասի» հետ խաղում։

Հավատացեք, ես աշխատում եմ և հնարավորինս ամեն ինչ անում եմ, որպեսզի գոլեր խփեմ, դուք կարող եք ինձ հետ հույսեր կապել, որովհետև ամեն ինչ անում եմ, որպեսզի բարձր մակարդակով հանդես գամ։ Երբ դաշտում եմ՝ աշխատում եմ իմ ուժերի ներածին չափով օգնել թիմին, բայց ես պատասխանատու չեմ մարտավարության համար։ Հիմա մեր գլխավոր նպատակը թոփ-քառյակում տեղ զբաղեցնելն է և Անգլիայի գավաթի խաղարկությունում հաղթելը։

Լավ հարաբերություններ եմ հաստատել նոր թիմակիցներիս հետ, գոհ եմ, որ հասել ենք փոխըմբռնման։ Իհարկե՝ ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց ես ուզում եմ դաշտում այնպիսին լինել, ինչպիսին ուզում է տեսնել մարզիչը։ Հեշտ չէ ձմռանը փոխել ակումբը և հարմարվել նոր կյանքին, բայց ես շատ եմ աշխատում։ Միշտ էլ կատարելագործվելու համար տեղ կա, բայց ես գոհ եմ նրանից, ինչը ցուցադրում ենք դաշտում։