18.03.2018 10:30

Ֆրանչեսկո Տոտտի. «Բարսելոնան» կբախվի Հռոմի հզոր թիմին

Ֆրանչեսկո Տոտտի. «Բարսելոնան» կբախվի Հռոմի հզոր թիմին

Հռոմի «Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին վստահեցրել է, որ հռոմեական ակումբը կկարողանա արժանի դիմադրություն ցույց տալ «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում:

- Ես երջանիկ եմ, որովհետև Եվրոպայի ութ լավագույն թիմերի շարքում ենք։ Այս փուլում բոլոր մրցակիցները հզոր են, բայց հանգիստ ենք վերաբերվում դրան։ Գիտենք, որ «Բարսելոնան» Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է։ Բայց նաև գիտենք, որ կարող ենք հաղթահարել նրա արգելքը։ Տեսականորեն ավելի հեշտ մրցակիցներ էին թվում «Սևիլիան» և «Լիվերպուը», բայց դա այդպես չէ։ Դաշտում ամեն ինչ այլ է։ Բոլորն ակնկալում են, որ «Բարսելոնան» ավելի առաջ կընթանա, բայց կբախվի Հռոմի հզոր թիմին։ Ֆուտբոլը մեծագույն խաղ է հատկապես այդպիսի հանդիպումների շնորհիվ։ Եթե մենք ուզում ենք հաղթել մրցաշարում, ապա պետք է անցնենք ամբողջ ճանապարհը՝ հանդիպելով լավագույն թիմերի հետ։ Մեսսիի, Սուարեսի պես խաղացողների հետ դիմակայությունը մեզ շատ է մոտիվացնում։ «Բարսան» շատ ջանք պետք է գործադրի, որպեսզի հաղթի մեզ,- Տոտտիին մեջբերել  է իտալական մամուլը։