18.03.2018 11:15

«Արսենալը» ու «Լիվերպուլը» պայքարում են «Ռեալի» ֆուտբոլիստի համար

«Արսենալը» ու «Լիվերպուլը» պայքարում են «Ռեալի» ֆուտբոլիստի համար

«Արսենալն» ու «Լիվերպուլը» հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսի ծառայություններով: Այս մասին հայտնում է Diario Gol-ը:

Ըստ աղբյուրի՝ մերսիսայդյան ակումբը Կոուտինյոյին վաճառելուց հետո նոր կիսապաշտպան է փնտրում, իսկ լոնդոնյան ակումբը ցանկանում է գալիք մրցաշրջանում ուժեղացնել թիմի կազմը:

Հաղորդվում է, որ Վասկեսը պատրաստ է հեռանալ «Ռեալից», քանի որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը 24 խաղ է անցկացրել մադրիդյան ակումբի կազմում: