18.03.2018 21:25

Լա Լիգա. «Բարսելոնա» - «Ատլետիկ» 2:0. կատալոնացիներն առանց Սուարեսի խնդիրներ չունեցան (տեսանյութ)

Լա Լիգա. «Բարսելոնա» - «Ատլետիկ» 2:0. կատալոնացիներն առանց Սուարեսի խնդիրներ չունեցան (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամ Նոու» մարզադաշտում՝ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նկատմամբ:

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացել է կատալոնացիների հարձակվող Պակո Ալկասերը: Առաջին կեսի միջնամասում իր թիմի առավելությունը կրկնապատկել է Լիոնել Մեսսին:

Հարկ է նշել, որ որակազրկման պատճառով հանդիպմանը չի մասնակցել տանտերերի հարձակվող Լուիս Սուարեսը:

Այսպիսով, «Բարսելոնա»-ն վաստակում է 75 միավոր և շարունակում միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Բարսելոնա» - «Ատլետիկ»՝ 2:0
1:0՝ Ալկասեր, 2:0՝ Մեսսի