19.03.2018 09:00

«Ռեալ»-ը կրկին հետաքրքրվում է Բոնուչիի ծառայություններով

«Ռեալ»-ը կրկին հետաքրքրվում է Բոնուչիի ծառայություններով

Մադրիդի «Ռեալ»-ը կրկին հետաքրքրվում է իտալական «Միլան»-ի ավագ, պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ծառայություններով: Այս մասին հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի տեղեկություններով, մադրիդյան ակումբն իտալացի պաշտպանի տրանսֆերը գնել կփորձի ամռանը: «Միլան»-ն, իր հերթին, կարող է վաճառել իր ֆուտբոլիստի տրանսֆերը, քանի որ ֆինանսական արդար խաղի հետ կապված խնդիրներ ունի:

Բոնուչիից բացի, «սերուցքայիններ»-ը հետաքրքրված են նաև այլ պաշտպանների ծառայություններով: Մասնավորապես նշվում է «Սևիլիա»-ի պաշտպան Կլեման Լենգլեի անունը: