19.03.2018 09:15

«Յուվենթուս»-ի գլխավոր տնօրենը նշել է թիմի տրանսֆերային նպատակի անունը

«Յուվենթուս»-ի գլխավոր տնօրենը նշել է թիմի տրանսֆերային նպատակի անունը

«Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ թուրինյան գրանդը ցանկանում է պայմանագիր կնքել «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Էմրե Ջանի հետ:

«Ներկայիս կազմով մենք կարող ենք պայքարել բոլոր տիտղոսների համար: Սակայն այլ տարբերակներ ունենալու դեպքում կփորձենք օգտվել: «Յուվենթուս»-ը հետաքրքրված է Էմրե Ջանով և ես դա չեմ թաքցնում: Այս պահին սպասում ենք նրա պատասխանին»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Mediaset Premium-ը: