19.03.2018 09:30

Mirror. Նեյմարի պայմանը ՊՍԺ-ի ղեկավարությանը

Mirror. Նեյմարի պայմանը ՊՍԺ-ի ղեկավարությանը

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն իր պայմանն է թելադրել ակումբի ղեկավարությանը, որի կատարման դեպքում բրազիլացին կշարունակի հանդես գալ Փարիզում: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի տեղեկություններով, բրազիլացին ցանկանում է ավելի շատ գումար վաստակել: Ֆուտբոլիստն ուզում է աշխատավարձից բացի, շաբաթական 1 միլիոն եվրո բոնուս ստանալ:

Ավելի վաղ հաղորդվում էր,  որ բրազիլացին որոշել է մեկ մրցաշրջան էլ անցկացնել ՊՍԺ-ում: