19.03.2018 09:45

Ֆեդերերն անձնական ռեկորդ է սահմանել և դուրս եկել Ինդիան Ուելսի եզրափակիչ

Ֆեդերերն անձնական ռեկորդ է սահմանել և դուրս եկել Ինդիան Ուելսի եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերն Ինդիան Ուելսի կիսաեզրափակչում առավելության հասավ խորվաթ Բորնա Չորիչի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:

Շվեյցարացուց 3 սեթ պահանջվեց հաղթանակ տանելու համար՝ 5:7, 6:4, 6:4: Հանդիպումը տևեց 2 ժամ 19 րոպե:

Այս հաղթանակով Ֆեդերերն անձնական ռեկորդ սահմանեց: Աշխարհի առաջին ռակետն իր կարիերայում առաջին անգամ մրցաշրջանը մեկնարկեց 17 անընդմեջ հաղթանակով:

Հիշեցնենք, որ Ֆեդերերն Ինդիան Ուելսի գործող չեմպիոնն է: