19.03.2018 10:30

Մոուրինյուն՝ ֆուտբոլիստների հանդեպ իր վերաբերմունքի մասին

Մոուրինյուն՝  ֆուտբոլիստների հանդեպ իր վերաբերմունքի մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ առանց քննադատության ֆուտբոլիստները կսկսեն վատ հանդես գալ:

«Իմ հաշվարկը նրանում է, որ առանց ճնշման ֆուտբոլիստները չեն կարող լավ աշխատել: Այդ դեպքում ի՞նչ եմ կորցնում: Ֆուտբոլիստները, ովքեր կանոնավոր լավ խաղ են ցուցադրում, կդառնան նրանք, ովքեր ընդմիշտ մնում են թիմում:

Սկոթ Մակտոմինայը «Բրայթոնի» հետ խաղում վատ հանդես եկավ: Առաջին հերթին զրուցեցի նրա հետ, սակայն չքննադատեցի, այլ խոսեցի դրական նոտայով: Նա վատ տեսք ուներ, սակայն չէր վախենում: Անհաջող հանդիպումներ լինում են բոլորի մոտ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն: