19.03.2018 10:45

Բալոտելլին՝ ՊՍԺ-ի մասին

Բալոտելլին՝ ՊՍԺ-ի մասին

Ֆրանսիական «Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելլին խոսել է Ֆրանսիայի առաջնության առաջատար ՊՍԺ-ի մասին: Ֆուտբոլիստը քննադատել է թիմին՝ ՉԼ-ում վատ ելույթների համար:

«ՊՍԺ-ն ինձ համար նման է «Գենգամի»՝  Ֆրանսիայի առաջնության ևս մեկ թիմի: «Մարսելը» և «Լիոնը» նույնպես մեծ ակումբներ են: Ես ոչինչ չեմ ակնարկում: ՊՍԺ-ի խաղը տեսել եմ այս տարի մեկ անգամ, երբ նրանք պարտվեցին «Ռեալին»: Միշտ էլ ամոթ է տեսնել, թե ինչպես են այդպիսի թիմերը մրցաշարի վաղ փուլերից դուրս մնում: Ինձ համար մեկ է՝ կդառնան նրանք Ֆրանսիայի չեմպիոն, թե ոչ:

Փողով կարելի է գնել ֆուտբոլիստների, բայց ոչ թիմ»,- իտալացու խոսքը մեջբերում է «Téléfoot»-ը: