19.03.2018 11:08

Ինչի՞ մասին է մտածում Ռոման Աբրամովիչը

Ինչի՞ մասին է մտածում Ռոման Աբրամովիչը

Միշտ էլ դժվար է կռահել, թե ինչի՞ մասին է մտածում «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը: Վերջինս շատ էր ցանկանում, որ «Չելսին» լինի «Բարսելոնայի» նման, սակայն գոնե այս պահին այդ մասին խոսելն ավելորդ է: Շատերի կարծիքով Կոնտեի ժամանակը թիմում մոտենում է ավարտին: Այս թիմի հետ նա հասել է առավելագույնին: Իտալացի մասնագետը հաճախ ասել է, որ մարզիչը նման է դերձակի, որը կոստյում է կարում: Նա արդեն այնքան փոփոխություններ է կատարել թիմում, իսկ կոստյումը գնալով պատռվում է: Սա շատ է ճնշում «Չելսիին»:

«Բարսելոնան» hունվարին ձեռք բերեց Ֆիլիպե Կոուտինյոյին և կարողացավ հաղթել առանց բրազիլացու, իսկ Անգլիայի չեմպիոնը գնեց երեք ֆուտբոլիստի, որոնցի միայն մեկը խաղաց «Նոու Կամպում» և զարմանալին այն էր, որ Օլիվյե Ժիրուն չէր դիտարկվում որպես այլընտրանքային տարբերակ:

Արդեն երկար ժամանակ «Չելսին» չի կատարել այն, ինչ անվանում են «Աբրամովիչի մեծ ձեռքբերում»: Ժիրուի ձեռքբերման մեջ ոչ մի նորություն չկար, պարզապես անհրաժեշտություն էր:

Դա անհետևանք չմնաց: «Չելսին» հստակ ծրագրի և այն կյանքի կոչելու հնարավորություններ ունեցող բարձրակարգ խաղացողների կարիք ունի: Աբրամովիչին բնորոշ վերջին ձեռքբերումն է Էդեն Ազարը, հենց նա է աչքի ընկնում ամենադժվար պահերին:

Հետաքրքիր է, թե ինչ է մտածում Աբրամովիչը հիմա, երբ «Մանչեսթեր Սիթին» բավական կարճ ժամանակում կարողացավ նմանվել «Բարսելոնային»:

Աբրամովիչը, հավանաբար, կուզենար տեսնել կազմում սեփական ակադեմիայի սաներին, որոնք լավ են մրցակցում «Սիթիի» իրենց հասակակիցների հետ: Երկու ակումբի երիտասարդների թիմերը ուժեղագույնն են անգլիական ֆուտբոլում: Թիմը կարող է նաև օրինակ վերցնել Մադրիդի «Ռեալից», որը գնում է երիտասարդ ֆուտբոլիստների` թիմի ապագան ապահովելու համար:

Այս մոտեցումն արժանի է հարգանքի, բայց ոչ միշտ է արդյունավետ: Ոչ մի երաշխիք չկա և այդ պատճառով ակումբին հարկավոր է լավ մենեջմենթ ունենալ:

Ակումբին հարկավոր է նոր տեխնիկական տնօրեն և, իհարկե, Աբրամովիչի համաձայնությունը:

Նրանք, որոնք ճանաչում են Աբրամովիչին, գիտեն, որ ամեն ինչ կարող է ակնթարթորեն փոխվել: Նա կարող է մի օր արթնանալ և որոշել, որ կրկին մեծ գումարներ է ծախսելու: «Չելսին» փող ունի: Ամեն ինչ կախված է Աբրամովիչի տրամադրությունից:

Այս ամենը միայն հետաքրքրություն է առաջացնում, թե ինչի մասին է նա այժմ մտածում: Միևնույն ժամանակ «Չելսին» հզոր ակումբի տեսք չունի և մոտ չէ «Բարսելոնայի» օրինակին: Միայն այս հանգամանքը կարող է ստիպել Աբրամովիչին մտափոխվել: