19.03.2018 13:37

Կիևում արգելափակել են Ռուսաստանի դեսպանատունը

Կիևում արգելափակել են Ռուսաստանի դեսպանատունը

Ռուսաստանում նախագահական ընտրությունների օրը Կիևում այդ երկրի դեսպանատան մոտ տեղի է ունեցել ուկրաինացի ազգայնականների ցույց. մի քանի տասնյակ մասնակիցները բացել են Վլադիմիր Պուտինի «արձանը» ու երգել հայրենասիրական երգեր: «Ուկրաինան Ռուսաստանի համար ընտրություններ անցկացնելու ու ցանկացած այլ գործունեությամբ զբաղվելու տեղ չէ»,- հայտարարել  է ցուցարարներից մեկը՝ Կիևի քաղխորհրդի պատգամավոր Վլադիմիր Նազարենկոն:

Մարտի 16-ին Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ այն ռուսաստանցիներին, ովքեր կորոշեն քվեարկել, մարտի 18-ին թույլ չի տրվի մտնել ՌԴ դիվանագիտական տարածք Կիևում, Խարկովում, Օդեսայում, Լվովում:

 Ընտրությունների օրը պարզվել էր, որ ոստիկանությունն արգելափակել է Օդեսայում և Կիևում Ռուսաստանի դեսպանատան մուտքերը, որտեղ տեղակայված էին ընտրատեղամասերը: Դեսպանատան տարածք կարող էին մտնել միայն դիվանագիտական անձնագիր ունեցող ռուսաստանցիները:

Փոխանցում է BBC-ն: