19.03.2018 15:16

Մոգերինի. «Սկրիպալի գործով» ԵՄ-ն միասնական դիրքորոշմամբ հանդես կգա

Մոգերինի. «Սկրիպալի գործով» ԵՄ-ն միասնական դիրքորոշմամբ հանդես կգա

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի՝ Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման մեկնարկից առաջ, հայտարարել է, որ ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով ԵՄ-ն հանդես կգա միասնական դիրքորոշմամբ:

«Հուսով եմ, որ այսօրվա հանդիպման արդյունքում, Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի զեկուցումից հետո, դուք ականատես կլինեք մեր՝ 27 երկրների միասնական դիրքորոշմանը»,- հայտարարել է Մոգերինին լրագրողներին:

Փոխանցում է ria.ru-ն: