19.03.2018 16:00

Կիմ Չեն Ինը «խոստացել է»

Կիմ Չեն Ինը «խոստացել է»

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը «խոստացել է», որ հավատարիմ է լինելու Կորեական թերակղզու ապառազմականացմանը: Այդ մասին տեղեկացրել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարը: Նրա խոսքով՝ դա չափազանց արժեքավոր հայտարարություն է, քանի որ առաջին անգամ նման խոստում է տալիս անձամբ ԿԺԴՀ ղեկավարը:

Նախորդ օրը հյուսիսկորեական ԱԳՆ ղեկավարն ավարտել է բանակցությունները իր շվեդ պաշտոնակցի հետ. Ստոկհոլմը ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը, քանի որ Փհենյանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան:

Կողմերը չեն բացառել ԱՄՆ և ԿԺԴՀ ղեկավարների՝ պատմության մեջ առաջին ուղղակի հանդիպման հնարավորությունը: Սակայն Վաշինգտոնը հայտարարել է, որ քանի դեռ Փհենյանը միջուկային զինաթափման ուղղությամբ որոշակի քայլեր չի ձեռնարկել, բանակցություններ չեն կայանա:

Փոխանցում է euronews-ը: