Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Դին Լիրենի հետ

Բեռլինում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8–րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 2 անընդմեջ պարտություններից հետո ոչ ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ և այժմ ունի 3 միավոր։
Հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 3 պարտություն և 4 պարտիա ավարտել ոչ ոքի։
Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր
Դին Լիրեն (Չինաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5։0.5
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5։0.5