20.03.2018 11:50

Թրամփի նախաձեռնությունը

Թրամփի նախաձեռնությունը

Երկուշաբթի, ներկայացնելով թմրամոլության դեմ պայքարի իր պլանը, Թրամփն առաջարկել է խստացնել օրենսդրությունը՝ որպես պատժի մի տեսակ սահմանելով նաև մահապատիժ նրանց համար, ովքեր զբաղվում են թմրանյութերի մատակարարմամբ ու վաճառքով:

«Եթե մենք խիստ միջոցներ չձեռնարկենք թմրավաճառների նկատմամբ, ապա  հիմա իզուր ժամանակ ենք վատնում: Հիշեք, առանց պատիժ սահմանելու՝ մենք ժամանակ ենք կորցնում»,- հայտարարել է Թրամփը Նյու Հեմփշիրում:

Հաղորդվում է, որ Սպիտակ տանն արդեն բազմիցս քննարկվել է թմրավաճառների նկատմամբ մահապատիժ կիրառելու հարցը:

Փոխանցում է euronews-ը: