20.03.2018 13:25

ԶԼՄ. Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է ընտրությունները ֆինանսավորելու գործով

ԶԼՄ. Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է ընտրությունները ֆինանսավորելու գործով

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է ոստիկանության կողմից, հաղորդել են լրատվական գործակալությունները՝ հղում անելով դատական աղբյուրներին:

Հաղորդվում է, որ Սարկոզին պետք է ցուցմունք տա 2012 թ. նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու գործով: Ի դեպ, այդ ընտրություններում Սարկոզին պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին:

Սարկոզին բազմիցս հայտարարել է, որ չի իմացել ծախսերը գերազանցելու մասին:

Հետաքննությունը կասկածներ ունի, թե Սարկոզիի «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման»  կուսակցությունը կեղծել է փաստաթղթերը, որպեսզի 2012 թ. նախագահական քարոզարշավի ընթացքում թաքցնի թույլատրելի ծախսերի գերազանցումը մոտավորապես 18 մլն եվրոյով:

Փոխանցում է BBC-ն: