20.03.2018 13:56

Զախարովան պատասխանել է Մակարևիչին

Զախարովան պատասխանել է Մակարևիչին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «Մաշինա վրեմենի» խմբի առաջնորդ Անդրեյ Մակարևիչի այն խոսքը, թե ռուսաստանցիներին վերածել են «չարամիտ դեբիլների»:

«Բոլոր նրանք, ովքեր կուզենան ռուսաստանցիներին անվանել «չարամիտ դեբիլներ» կամ այլ կերպ, թող հիշեն 2018 թ. փորձը. ձեր թեկնածուն, որը ժողովրդին անվանել է «գենետիկ վիժվածքներ», հավաքեց իր 1,6 %-ը: Դադարեցրեք մեզ վիրավորել, դրա իրավունքը չունե՛ք»,- իր Facebook-ում գրել է Զախարովան:

Ավելի վաղ Մակարևիչը, մեկնաբանելով իր ուղևորությունն ԱՄՆ, հայտարարել էր, որ ամերիկացիները ավելի «հանգիստ, ուրախ ու բարի» են Ռուսաստանի քաղաքացիներից, որոնց հետ «ինչ-որ սոսկալի բան է կատարվում»: «Աստված վկա, ինձ թվում է՝ նրանք ինչ-որ քսանհինգերորդ կադր են բացահայտել, որը մարդկանց վերածում է չարամիտ դեբիլների»,- ասել է նա:

Քսենյա Սոբչակը, որը նախագահական ընտրություններում ստացել է 1,68%, 2010թ. հայտարարել էր, որ Ռուսաստանը, պատերազմների ու քաղաքական զտումների արդյունքում, վերածվել է «գենետիկ վիժվածքների երկրի»:

Փոխանցում է ria.ru-ն: