20.03.2018 14:28

«Նովիչոկի» հեղինակը պարզաբանում է՝ ՌԴ-ն մեղք չունի Սկրիպալի գործով

«Նովիչոկի» հեղինակը պարզաբանում է՝ ՌԴ-ն մեղք չունի  Սկրիպալի գործով

Այն փաստը, որ ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալը ողջ է, ապացուցում է, որ Ռուսաստանը կապ չունի նրա թունավորմանը, РИА Новости-ին հայտարարել է «Նովիչոկ» քիմիական զենքի համակարգի հեղինակներից մեկը՝ Լեոնիդ Ռինկը:

«Ռուսաստանը բացարձակապես որևէ դրդապատճառ չուներ, դա ակնհայտ է: Նախ, պարոն Սկրիպալը երկու կողմից էլ «մանրակրկիտ մշակվել է», այսինքն՝ նա ռուսաստանցիներին ամբողջովին հանձնել է իր անգլիական կոնտակտները, իսկ անգլիացիներին՝ այն ամենը, ինչ գիտեր ԽՍՀՄ-ում: Նա Մոսկվայի համար որևէ հետաքրքրություն չէր ներկայացնում: Երկրորդ՝ պահը Ռուսաստանի համար նույնպես բացարձակապես հարմար չէր՝ նախագահական ընտրություններից մի քան օր առաջ և ֆուտբոլի աշխարհի առաջնությունից քիչ առաջ»,- ասել է Ռինկը:

«Բացի այդ, քանի որ այդ միջադեպի բոլոր մասնակիցները դեռ ողջ են, դժվար է պատկերացնել, որ դրանում ռուսաստանցիները խառն են: Նման աղաղակող անգրագիտություն դիվերսանտների կողմից՝ պարզապես ծիծաղելի է ու անթույլատրելի: Եվ, գլխավորը, նույնիսկ որևէ կիսագրագետ ռուսաստանցի դիվերսանտ չէր կիրառի ռուսաստանյան ծագմամբ և ռուսական անունով միակ պրեպարատը: Լիքը այլ՝ դրա համար ավելի պիտանի նյութեր կան: Հզոր հրթիռ արձակել անպիտան մարդու ուղղությամբ և չդիպչել՝ դա անմտության գագաթնակետն է»,- հավելել է Ռինկը:

Փոխանցում է ria.ru-ն: