20.03.2018 15:15

ՀԱՄԱՍ-ը Աբասին կոչ է արել պատժամիջոցներ չսահմանել

ՀԱՄԱՍ-ը Աբասին կոչ է արել պատժամիջոցներ չսահմանել

Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը ու ևս մի քանի խմբավորումներ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին կոչ են արել նոր պատժամիջոցներ չսահմանել անկլավի նկատմամբ և անձամբ ժամանել այնտեղ՝ հարաբերություններում ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար, որոնք ծագել են Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալայի դեմ մահափորձից հետո:

Աբասը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Համդալայի և պաղեստինյան հատուկ ծառայությունների ղեկավար Մաջիդ Ֆարաջի ավտոշարասյան ճանապարհին պայթյուն կազմակերպելու մեջ, որոնք մեկ շաբաթ առաջ այցելել էին Գազայի հատված: Հարձակման արդյունքում նրանք չեն տուժել:

ՀԱՄԱՍ-ն ինքը հանդես է եկել ավտոշարասյան վրա հարձկման դատապարտմամբ, իսկ նրա վերահսկողության տակ գտնվող ուժային կառույցներն զբաղվում են միջադեպի հետաքննությամբ:

Փոխանցում է ria.ru-ն: