21.03.2018 09:00

Ռոման Բերեզովսկին` Մունդիալ-2018-ում Ռուսաստանի հավաքականի հնարավորությունների մասին

Ռոման Բերեզովսկին` Մունդիալ-2018-ում Ռուսաստանի հավաքականի հնարավորությունների մասին

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, «Զենիթ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկին խոսել է Սանկտ Պետերբուրգի մարզադաշտի և Մունդիալ-2018-ի մասին:

- Էսթետիկական տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտը:

- Այն հրաշալի է և ներկված է «Զենիթ»-ի ավանդական գույներով: Ամեն ինչ շատ գեղեցիկ է:

- Չե՞ք ցավում, որ այս մարզադաշտը չկար 20 տարի առաջ, երբ դուք դեռ «Զենիթ»-ի ֆուտբոլիստ էիք:

- Մի փոքր, բայց այս մարզադաշտում ոչ միայն խաղալն է հաճելի, այլև հանդիսատես լինելը:

- Ի՞նչ մտքերով եք սպասում աշխարհի առաջնությանը:

- Մինչև վերջերս վստահ էի, որ Ռուսաստանի ընտրանին կարող է հասնել մինչև քառորդ եզրափակիչ, բայց ընտրանին կորցրեց մի շարք առաջատարների: Վերջին կորուստը Ալեքսանդր Կոկորինն էր: Այժմ Ռուսաստանի հավաքականի համար շատ բարդ է լինելու, բայց հավատում եմ, որ թիմը փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճի:

- Նախատեսու՞մ եք Մունդիալ-2018-ի խաղերին հետևել մարզադաշտերից:

- Չգիտեմ, բայց Սանկտ Պետերբուրգում կամ Մոսկվայում նվազագույնը մեկ հանդիպման ներկա կգտնվեմ,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում «Զենիթ»-ի պաշտոնական կայքը: