21.03.2018 09:15

Daily Star. «Արսենալ»-ը որոշել է, թե ով կփոխարինի Պետր Չեխին

Daily Star. «Արսենալ»-ը որոշել է, թե ով կփոխարինի Պետր Չեխին

Լոնդոնի «Արսենալ»-ը թիմի 35-ամյա չեխ դարպասապահ Պետր Չեխին փոխարինող է գտել: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Աղբյուրի տեղեկություններով, «զինագործներ»-ը ցանկանում են իրենց դարպասի պաշտպանությունը վստահել Լևերկուզենի «Բայեր»-ի 26-ամյա դարպասապահ Բերնդ Լենոյին: Գերմանացին Բունդեսլիգայի ամենահուսալի և բարձրակարգ դարպասապահներից մեկն է:

Նշենք, որ Լենոյի պայմանագիր «Բայեր»-ի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառ: