21.03.2018 09:30

«Այնտրախտի» ղեկավարությունը թիմից վռնդել է ադրբեջանական ֆուտբոլի ծագող աստղին

«Այնտրախտի» ղեկավարությունը թիմից վռնդել է ադրբեջանական ֆուտբոլի ծագող աստղին

Գերմանական «Այնտրախտի» ղեկավարությունը թիմից վռնդել է Ադրբեջանական ֆուտբոլի ծագող աստղ Ռենատ Դադաշովին: Վերջինս մարզումնից հետո հանդերձարանում թքել է խաղընկերոջ վրա և հարվածել նրան: Ադրբեջանցի ֆուտբոլիստը նաև հայհոյել է թիմի մարզիչներից մեկին:

Տեղի ունեցածը մեծ աղմուկ է բարձրացրել Գերմանիայում: Սա առաջին դեպքը չէ, երբ Դադաշովն աչքի է ընկնում նման պահվածքով: Ըստ ակումբի նախագահ Ֆրեդի Բոբիչի, Դադաշովը մեծամիտ և հղփացած երիտասարդ է: Նա շարունակ նվաստացրել է խաղընկերներին:

Նշենք, որ Դադաշովը հանդես է եկել Գերմանիայի պատանեկան հավաքականում: Ադրբեջանցիները նրան մեկ միլիոն եվրո և Բաքվում բնակարան են նվիրել Ադրբեջանի ազգային հավաքականում խաղալու համար: