21.03.2018 11:32

ԱԱ-2018-ի բացման խաղը կանցկացվի տիեզերք «մեկնած» գնդակով

ԱԱ-2018-ի բացման խաղը կանցկացվի տիեզերք «մեկնած» գնդակով

Ռուս տիեզերագնաց Օլեգ Արտեմևը պատմել է այն գնդակի մասին, որով կխաղան Աշխարհի 2018 թվականի առաջնության բացման խաղի ժամանակ:

«Մենք մեզ հետ ենք վերցնում գնդակը: Այն կնետվի խաղադաշտ Մունդիալ 2018-ի բացման խաղի ժամանակ: Այսինքն՝ մենք գնդակը մեզ հետ կտանենք տիեզերք, իսկ Անտոն Շկապլերովն այն կվերադարձնի երկիր», - Արտեմևի խոսքերն է մեջբերել ТАСС-ը:

ԱԱ-2018-ի բացման խաղը կկայանա հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում` Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի հավաքականների միջև: