21.03.2018 12:28

Սթիվեն Հոքինգի աճյունը կհանգչի Նյուտոնի և Դարվինի հարևանությամբ

Սթիվեն Հոքինգի աճյունը կհանգչի Նյուտոնի և Դարվինի հարևանությամբ

Սթիվեն Հոքինգի աճյունը կհուղարկավորվի Վեսթմինսթերյան աբբայությունում, Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի շիրիմների կողքին:

Անգլիացի ականավոր ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը իր ժամանակների ամենահայտնի ու արժանավոր գիտնականն էր՝ չնայած ծանր հիվանդությանն ու անդամալուծությանը: Նրա «Ժամանակի համառոտ պատմություն» գիրքը, որ հրապարակվեց 1988 թ., դարձել է համաշխարհային բեսթսելլեր:

Հոգեհանգստի արարողությունը կկայանա Քեմբրիջում՝ Հոքինգի սիրելի քաղաքում, տեղեկացրել են անվանի գիտնականի զավակները՝ Լյուսին, Ռոբերտը և Թիմը:« Մեր հայրն ապրել ու աշխատել է Քեմբրիջում ավելի քան 50 տարի: Նա այդ քաղաքի անքակտելի մասն էր, ուստի մենք որոշեցինք հոգեհանգիստն անցկացնել այդ քաղաքում, որը նա այդքան սիրում էր, և քաղաքն էլ իրեն էր սիրում: Մեր հոր կյանքն ու աշխատանքը մեծ նշանակություն ունեին շատերի՝ ինչպես հավատացյալ, այնպես էլ ոչ հավատացյալ մարդկանց համար: Հետևաբար՝ արարողությունը կանցկացվի բոլոր ավանդույթները հաշվի առնելով»:

Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 31-ին:

Փոխանցում է BBC-ն: