21.03.2018 11:45

Թրամփը, այնուամենայնիվ, շնորհավորել է Պուտինին

Թրամփը, այնուամենայնիվ, շնորհավորել է Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և շնորհավորել ընտրություններում հաղթանակ տանելու առիթով: Թրամփի խոսքով՝ ինքը կուզենար հանդիպել Պուտինի հետ և քննարկել իրադրությունն Ուկրաինայում, Սիրիայում և Կորեական թերակղզում:

Թրամփի շնորհավորանքների մասին առաջինը հայտարարել է Կրեմլը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու նախագահները քննարկել են սպառազինության մրցավազքը սահմանափակելու, միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու կարևորությունը, ինչպես նաև տնտեսական համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում: Քննարկվել է նաև նախագահների հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը, իսկ ընդհանուր առմամբ՝ երկխոսությունը եղել է «կառուցողական, գործնական, և միտված է եղել հաղթահարելու կուտակված խնդիրները»:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը Պուտինին շնորհավորելու բան չունի:

Փոխանցում է BBC-ն: