21.03.2018 13:11

Սի Ձինպինը խստիվ նախազգուշացրել է՝ Չինաստանը մասնատելու փորձերը դատապարտված են

Սի Ձինպինը խստիվ նախազգուշացրել է՝ Չինաստանը մասնատելու փորձերը դատապարտված են

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը ծրագրային ելույթ է ունեցել խորհրդարանական նստաշրջանի ամենամյա փակման արարողությանը և Չինաստանն անվանել է բարգավաճող գլոբալ տերություն:

Նախագահի խոսքով՝ Չինաստանի ժողովուրդը հավատում է միասնության ձեռքբերումներին, և երկիրը մասնատելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Սի Ձինպինի ճառը լուրջ նախազգուշացում է անջատական միտումներին, առաջին հերթին՝ այն ուղղված է Թայվանին և Հոնկոնգին:

ՉԺՀ նախագահը նաև ասել է, որ չի կարող թույլ տալ իրեն  թուլանալ ու բավարարվել ներկայիս տնտեսական զարգացման տեմպերով:

Սի Ձինպինը, ըստ էության, դարձել է Մաո Ցզեդունից հետո  ՉԺՀ ամենահզոր առաջնորդը: Նա կարողացել է ամրապնդել իր դիրքերը՝ պետական բոլոր առանցքային պաշտոններում նշանակելով իր ընկերներին ու զինակիցներին:

Իր ելույթում նա շարադրել է Չինաստանի դերի մասին իր ընդհանուր պատկերացումները՝ ընդգծելով, թե պատմությունն ապացուցել է, որ «միայն սոցիալիզմը կարող է փրկել Չինաստանը»: Նա հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է արյունալի մարտ մղել իր թշնամիների դեմ:

Փոխանցում է BBC-ն: