21.03.2018 13:57

Սավչենկո. «Նախագահի վարչակազմը կարգադրել է ինձ ոչնչացնել»

Սավչենկո. «Նախագահի վարչակազմը կարգադրել է ինձ ոչնչացնել»

Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն պնդում է, որ երեք անգամ  նախազգուշացում է ստացել այն մասին, որ Ուկրաինայի նախագահի վարչակազմը հրաման է արձակել իրեն «ֆիզիկապես ոչնչացնելու» մասին:

Սա արդեն երկրորդ աղմկոտ մեղադրանքն է Ուկրաինայի ղեկավարության հասցեին, որ Սավչենկոն արել է վերջին մի քանի օրերին: Մարտի 15-ին նա հայտարարել էր, որ 2014 թ. փետրվարին անձամբ է տեսել, որ ազգային անվտանգության հանձնաժողովի ներակայիս ղեկավար Սերգեյ Պաշինսկին դիպուկահարների է ուղեկցել «Ուկրաինա» հյուրանոց, որտեղ տեղակայված էր «Մայդանի ինքնապաշտպանության» շտաբը:

Իր հերթին՝ գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Սավչենկոյին մեղադրել է Գերագույն ռադայի դահլիճում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ և պատգամավորներին խնդրել է նրան զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Բացի այդ՝ Սավչենկոն մեղադրվում է ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քվեարկությունը կկայանա մարտի 22-ին:

Փոխանցում է euronews-ը: