21.03.2018 15:16

Մակքեյնը քննադատել է Թրամփին՝ Պուտինի շնորհավորելու համար

Մակքեյնը քննադատել է Թրամփին՝ Պուտինի շնորհավորելու համար

Ամերիկյան սենատոր Ջոն Մակքեյնը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է անցած ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Ամերիկայի նախագահն այլևս ազատ աշխարհի առաջնորդը չէ, եթե բռնապետներին շնորհավորում է կեղծ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»,- հայտարարել է սենատորը:

Մակքեյնի խոսքով՝ շնորհավորելով Պուտինին՝ Թրամփը «վիրավորել է Ռուսաստանի յուաքանչյուր քաղաքացու, որը զրկվել է ազատ և արդար ընտրությունների մասնակցելու իրավունքից՝ իր երկրի ապագան ընտրելու համար»:

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդները հայտարարել են, որ ընտրությունները կազմակերպված էին  բացության և թափանցիկության սկզբունքներով: ԱՊՀ դիտորդական առաքելության կարծիքով՝ ԿԸՀ-ն աշխատել է թափանցիկ ու բաց, իսկ ընտրությունները եղել են ազատ, օրինական և մրցակցային:

Փոխանցում է ria.ru-ն: