21.03.2018 15:53

ԻՊ-ի հետ կապերի մեղադրանքով Իրաքում մահապատժի է ենթարկվել առնվազն 3 հազար մարդ

ԻՊ-ի հետ կապերի մեղադրանքով Իրաքում մահապատժի է ենթարկվել առնվազն 3 հազար մարդ

Հունվար ամսի տվյալներով՝ Իրաքում մոտավորապես 19 հազար մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեղադրանքով, հաղորդել է Associated Press գործակալությունը:

Բացի այդ, 2013 թվականից ավելի քան 3 հազար մեղադրյալներ Իրաքի իշխանությունների կողմից  դատապարտվել են պատժի առավելագույն չափի՝ մահապատժի:

Իրաքցի անանուն պաշտոնյաների՝ AP-ին տրամադրված տվյալների համաձայն՝ հունվարի դրությամբ Իրաքում ձերբակալվել է 27 849 մարդ: Նրանցից 8 հազարը կալանքի տակ է 2013-2018 թվականների ընթացքում ահաբեկչական գործունեություն ծավալելու մեղադրանքով:

Մի քանի հազար մարդ ազատազրկվել է դաշնային իրավապահ մարմինների, զինվորականների, նաև քուրդ աշխարհազորայինների անցկացրած գործողությունների արդյունքում:

Փոխանցում է Interfax-ը: