22.03.2018 09:00

«Լեյպցիգ»-ի կիսապաշտպանը կարող է համալրել «Արսենալ»-ը

«Լեյպցիգ»-ի կիսապաշտպանը կարող է համալրել «Արսենալ»-ը

«Լեյպցիգ»-ի կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա շվեդի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ը: Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 22.5 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆորսբերգը գերմանական թիմի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: