22.03.2018 09:15

Բերիցո. ես հաղթահարել եմ քաղցկեղը ու ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի

 Բերիցո. ես հաղթահարել եմ քաղցկեղը ու ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի

«Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոն ցանկություն է հայտնել կրկին վերադառնալ մարզչական աշխատանքի.

«Ես հիվանդությանը դիմավորել եմ ուժեղ ու այժմ ամեն ինչ անցյալում է: Ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի: Ինչ վերաբերվում է «Սևիլիայից» իմ հեռացմանը, ապա կասեմ, որ ակումբը ճիշտ չգնահատեց իրական վիճակը:

Ես չեմ ցանկանում քննարկել այդ ամենը: Հիվանդությո՞ւնը, ես գիտեի, որ դա տեղի է ունենալու և այդպես էլ եղավ:

Ես քաղցկեղին հանդիպեցի ուժեղ ու հաղթեցի նրան: Դա արագ որոշում էր: Ես ինձ զոհի կարգավիճակում չէի զգում: Իրականում, ամեն ինչ արագ ստացվեց: Ես վիրահատության ենթարկվեցի, իսկ հետագա բուժման կարիք չեղավ: Ինչպես բոլորը, ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի»,- Բերիցոյի խոսքերը մեջբերում է «Goal»-ը: