22.03.2018 10:00

Catalunya Radio. Չավին միայն մեկ դեպքում կվերադառնա «Բարսելոնա»

Catalunya Radio. Չավին միայն մեկ դեպքում կվերադառնա «Բարսելոնա»

Ընթացիկ մրցաշրջանը վերջինն է քաթարական «Ալ Սադդ» ակումբի կիսապաշտպան Չավի Էրնանդեսի ֆուտբոլային կարիերայում:

Catalunya Radio-ն հայտնում է, որ խաղակոշիկները մեխից կախելուց հետո լեգենդար ֆուտբոլիստը ցանկանում է մարզել իր ներկայիս թիմը՝ «Ալ Սադդ»-ը:

Դրանից հետո Չավին ցանկանում է վերադառնալ հարազատ «Բարսելոնա» և մարզչական գործունեություն ծավալել կատալոնական ակումբում: Հաղորդվում է, որ Չավին «Բարսելոնա»-ում որպես գլխավոր մարզիչ կաշխատի միայն այն դեպքում, եթե իրեն միանգամից վստահեն հիմնական թիմը, այլ ոչ թե «Բարսա Բ»-ն կամ մանկապատանեկան թիմերից որևէ մեկը: