22.03.2018 10:30

Պաուլո Դիբալան չի բանակցում «Ռեալի» հետ

Պաուլո Դիբալան չի բանակցում «Ռեալի» հետ

Պաուլո Դիբալան չէր հրավիրվել արգենտինյան հավաքական, ուստի արձակուրդ է վերցրել։ Իսպանական մամուլը երեկ մեծ աղմուկ էր բարձրացրել՝ հրապարակելով Դիբալայի և նրա գործակալ Մարիանոյի լուսանկարները։ Բանն այն է, որ նրանք Մադրիդում են, իսկ վերջերս էլ լուրեր էին տարածվել Դիբալայի հանդեպ Սերուցքայինների հետաքրքրության մասին։

Gazzetta Dello Sport-ը շտապեց հանդարտեցնել մթնոլորտը։ Լրագրողները պարզել են, որ «Յուվեի» ռմբարկուն արձակուրդի մեջ է՝ մինչ Ծեր սինյորայի խաղացողների մեծ մասն իրենց հավաքականներում է։ Պաուլոն ուղևորվել է Մադրիդ, որովհետև այնտեղ է ապրում նրա եղբայրը՝ Մարիանոն, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է։

«Ռեալը» կարող է հետաքրքրվել Դիբալայի ծառայություններով, բայց Սերուցքայինների գլխավոր թիրախը մնում է Նեյմարը։

Այսօր Պաուլոն հեռացել է Մադրիդից, բայց երեք շաբաթ անց կրկին կվերադառնա, որովհետև «Յուվեն» պետք է հանդիպի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում։