22.03.2018 10:45

Պոգբան երազում է Նեյմարի հետ հանդես գալ նույն թիմում

Պոգբան երազում է Նեյմարի հետ հանդես գալ նույն թիմում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ իր ցանկությունն է «Պարի Սեն Ժերմենի» առաջատար Նեյմարի հետ հանդես գալ նույն թիմում։ Մի քանի օր առաջ Daily Mirror-ը տեղեկացրեց, որ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի համար նոր ակումբ է փնտրում։ Բնականաբար թղթակիցներն առաջին հերթին մտածեցին Պոգբայի` Փարիզ տեղափոխվելու մասին։

Այսօր Պոգբան ավելի թեժացրեց խոսակցությունները՝ հայտարարելով, որ ուզում է  Նեյմարի հետ հանդես գալ նույն թիմում։

- Ես գիտեմ, որ բրազիլացիների համար ֆուտբոլն ամեն ինչ է։ Այդ երկրում բոլորն են ֆուտբոլ խաղում, իսկ երբ հետևում եմ Նեյմարի խաղին՝ իրոք բավականություն եմ ստանում նրա ցուցադրած ճարպկությունից ու տեխնիկայից։ Երբ աշխարհի ցանկացած վայրում արտասանում ես Նեյմարի անունը՝ բոլորը հասկանում են, թե ում մասին է խոսքը,- ասել է Պոգբան: