22.03.2018 11:00

«Marca». Ռաուլը կդառնա «Ռեալի» պատանեկան թիմի գլխավոր մարզիչը

«Marca». Ռաուլը կդառնա «Ռեալի» պատանեկան թիմի գլխավոր մարզիչը

Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը մարզչական կարիերա է սկսում:

«Marca»-ն տեղեկացնում է, որ իսպանացին ամռանը դառնալու է «սերուցքայինների» մինչև 18 տարեկանների թիմի գլխավոր մարզիչը:

40-ամյա նախկին ֆուտբոլիստն ապրիլին մարզչական արտոնագիր է ստանալու:

2017 թվականի ամռանը Ռաուլը դարձել էր «արքայական ակումբի» գլխավոր տնօրենի օգնականը: Նա պատասխանատու է եղել ակումբի պատանեկան թիմերի համար: 

Իսպանացին արդեն մի քանի մարզումներ է անցկացրել պատանեկան թիմերում, ինչպես նաև փորձ է կուտակել գլխավոր թիմի աշխատանքներին հետևելիս: