22.03.2018 12:50

Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել, սակայն դեռ հետաքննության տակ է

Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել, սակայն դեռ հետաքննության տակ է

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կալանքից ազատ է արձակվել մեկ օրից ավելի տևած հարցաքննությունից հետո: Նրան մեղադրում են այն բանի համար, որ 2007 թ. իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ֆինանսական օգնություն է ստացել Լիբիայի այն ժամանակվա ղեկավար Մուամար Քադաֆիից:

Այդ առիթով Սարկոզիին նախկինում էլ են հարցաքննել: 63-ամյա Սարկոզին կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

2012 թ. Նիկոլա Սարկոզին փորձեց վերադառնալ մեծ քաղաքականություն՝ իր թեկնածությունն առաջադրելով նախագահական ընտրություններում, սակայն պարտություն կրեց սոցիալիստ Ֆրանսուա Օլանդից:

France-Presse-ը, հղում անելով դատախազության իր աղբյուրին, հաղորդել է, որ Սարկոզին ազատ է արձակվել, սակայն լրատվական գործակալությանը չի հաջողվել հաստատել կամ հերքել տեղեկություններն այն մասին, թե նախկին նախագահն այլևս կասկածի տակ չէ:

Փոխանցում է BBC-ն: