22.03.2018 13:36

Զանգվածային թունավորում Վոլոկոլամսկում

Զանգվածային թունավորում Վոլոկոլամսկում

Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկ քաղաքում առնվազն մեկուկես հազար մարդ է դուրս եկել ցույցի կենտրոնական հիվանդանոցի մոտ՝ այն բանից հետո, երբ տասնյակ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց սրխառնուքով, փսխումով և մաշկային ցանով:

Տեղացիները պահանջել են հանդիպում Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի և այլ պաշտոնյաների հետ:

Ավելի վաղ բժշկական օգնության համար  հիվանդանոց է դիմել 57 երեխա, նրանցից հինգը հոսպիտալացվել են: Տարբեր դպրոցների աշակերտներ գանգատվել են սրխառնուքից և գլխապտույտից: Մի երեխայի հոսպիտալացրել են բարձր արյան ճնշմամբ: Երեխաների մաշկին ցան է դուրս տվել: Տուժածների թվում կա նաև մի քանի նորածին:

Չորեքշաբթի գիշերը Վոլոկոլամսկի շրջանի «Յադրովո» հրաձգարանում տեղի է ունեցել աղբի գազի արտահոսք: Հրաձգարանի տարածքում արտակարգ դրություն է մտցվել: Սակայն Роспотребнадзор –ը օդում թունավոր նյութերի նորմատիվների խախտում չի հայտնաբերել:

Փոխանցում ՝ ria.ru-ն: