22.03.2018 14:32

ԶԼՄ. Մեյը մտադիր է համոզել ԵՄ երկրներին՝ վտարել ռուսաստանցի դիվանագետներին

ԶԼՄ. Մեյը մտադիր է համոզել ԵՄ երկրներին՝ վտարել ռուսաստանցի դիվանագետներին

Լոնդոնը մտադիր է համոզել եվրոպացի գործընկերներին՝ արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ուզում է, որ Եվրամիության երկրները նույնպես Մոսկվային մեղադրեն ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար: Այդ նպատակով Բրիտանիան գաղտնի հետախուզական տվյալներ կտրամադրի դաշնակիցներին:

Բացի այդ, վարչապետը հույս ունի համոզել ԵՄ իր գործընկերներին, որ անհրաժեշտ է սաստկացնել Ռուսաստանի իշխանությունների քննադատությունը: Այսպես, հինգշաբթի օրը Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցների ընթրիքի ժամանակ Մեյը հայտարարելու է, որ «Ռուսաստանի խնդիրը կտևի տարիներ», իսկ Մոսկվան սպառնում է ամբողջ Եվրոպային:

Փոխանցում է ria.ru-ն: