ԱՄՆ-ում ազատ են արձակվել Էրդողանի թիկնապահները

ԱՄՆ իշխանությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 թիկնապահներից 11-ի դեպքում հրաժարվել են մեղադրանքից, տեղեկացնում է Sabah թերթը:
Հիշեցնենք, որ 2017 թ. մայիսին, Թուրքիայի առաջնորդի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, Էրդողանի թիկնապահները ծեծկռտուք էին սարքել Քրդստանի բանվորական կուսակցության կողմնակիցների հետ:
Ամերիկյան կողմը հայտարարել է, որ դատաքննության դադարեցման որոշումը, որ կայացվել է փետրվարին, չի թելադրվել քաղաքական նկատառումներով: Նրանց խոսքով՝ մեղադրանքը հանվել է՝ կապված կասկածյալների նույնականացման դժվարությունների հետ, ինչպես նաև անբավարար ապացույցների պատճառով:
Թիկնապահների թվում, որոնց վրայից հանվել է մեղադրանքը, Թուրքիայի նախագահի թիկնազորի պետն է:
Փոխանցում է Interfax-ը: