22.03.2018 23:15

Հավակնորդների մրցաշար. Արոնյանի պարտվեց նաև Վլադիմիր Կրամնիկին

Հավակնորդների մրցաշար. Արոնյանի պարտվեց նաև Վլադիմիր Կրամնիկին

Բեռլինում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է 8 շախմատիստ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը:

10-րդ տուրում հայազգի գրոսմայստերը սև խաղաքարերով մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի հետ: Պարտիայի 37-րդ քայլում մեր շախմատիստն ընդունեց իր պարտությունը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Արոնյանը վաստակած 3.5 միավորով շարունակում է մնալ վերջին 8-րդ հորիզոնականում: