16.01.2013 21:18

Լեդի Գագան կօգնի վերականգնել Մայքլ Ջեքսոնի ռանչոն

Լեդի Գագան կօգնի վերականգնել Մայքլ Ջեքսոնի ռանչոն

Լեդին Գագան մտադիր է գնել Մայքլ Ջեքսոնի՝ Կալիֆորնիայում գտնվող Neverland հայտնի ռանչոյի մի մասը: Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, երգչուհին նման կերպ փորձում է աջակցել փոփ-երաժշտութան արքայի  տան վերականգնման աշխատանքներին:

Լեդի Գագան, ով  Մայքլ Ջեքսոնի մեծ երկրպագուն է, ցանկանում է վերստին կյանքի կոչել Neverland-ը և փոխանցել այն երգչի զավակներին, երբ վերջիններս չափահաս դառնան:

Ջեքսոնը դեռ 1988-ին է  ձեռք բերել ավելի քան 1210 հեկտար տարածքով Neverland ռանչոն և այն մանկական զվարճանքի գոտու վերածել, սակայն մանկապղծության մեջ մեղադրվելուց հետո գրեթե չի այցելել այնտեղ, ինչի պատճառով էլ ռանչոն աստիճանաբար բարձիթողի վիճակում է հայտնվել: