27.03.2018 11:55

ԵՄ-ն ջանում է պահպանել երկխոսությունը Թուրքիայի հետ

ԵՄ-ն ջանում է պահպանել երկխոսությունը Թուրքիայի հետ

Եվրամիության համար ավելի ու ավելի դժվար է դառնում բավարար փոխհարաբերություններ պահպանել Էրդողանի Թուրքիայի հետ:

ԵՄ-ում շատերը Անկարայի վարչակարգը համարում են բացահայտ բռնատիրական: Այնուհանդերձ, Բրյուսելը չի ցանկանում մեկընդմիշտ հրաժարվել այդքան կարևոր գործընկերոջից՝ չնայած մարդու իրավունքների խախտումներին և մամուլի ազատության խոչընդոտմանը:

«Եվրոպան պետք է փախստականներին ընդունելու հարցում իր մասնակցությունն այնպես կառուցի, որ միգրացիոն ճգնաժամը հաղթահարելիս կախում չունենա այնպիսի դերակատարներից, ինչպիսին Էրդողանն է,- հայտարարել է Եվրախորհրդարանի անդամ, բելգիացի Ֆիլիպ Լամբերտսը:- Իհարկե, դա քաղաքական խիզախություն է պահանջում, սակայն խոսքը Թուրքիայից մեր ռազմավարական անկախության մասին է»:

Էրդողանը ուզում է ԵՄ-ից ավելի շատ գումար ստանալ սիրիացի փախստականներին պահելու համար, խորացնել  մաքսային միությունը և ձեռք բերել առանց վիզայի փոխանակություն: Եվրամիությանը հարկավոր է նրա օգնությունը փախստականների հոսքերը զսպելու հարցում: Սակայն ԵՄ-ն մտադիր չէ շարունակել մերձեցումը Թուրքիայի հետ:

ԵՄ-ն մտադիր է Թուրքիային ևս 3 մլրդ եվրո հատկացնել՝ երկրորդ տրանշը՝ անցյալ տարվա մարտին ստորագրված պայմանագրի համաձայն: Անկարային դա հարկավոր է՝ տնտեսությանն աջակցելու համար:

Ուրբաթ օրը Եվրախորհրդարանի 75 անդամներ  եվրոպական առաջնորդներին բաց նամակով առաջարկել են Էրդողանից պահանջել պահպանել դեմոկրատական նորմերը և մարդու իրավունքները: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի խոսքով, որն այժմ նախագահում է ԵՄ-ում, հանդիպումը Վառնայում Թուրքիայի հետ երկխոսությունը պահպանելու վերջին հնարավորություններից է:

Փոխանցում է euronews-ը: