28.03.2018 07:20

Թուրքիան «Սկրիպալի գործով» ՌԴ դեմ միջոցներ չի ձեռնարկի

Թուրքիան «Սկրիպալի գործով» ՌԴ դեմ միջոցներ չի ձեռնարկի

Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի հանդեպ միջոցներ չեն ձեռնարկի՝ նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման վերաբերյալ հիմնվելով միայն ենթադրությունների վրա, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այն, որ ինչ-ինչ երկրներ Ռուսաստանի դեմ միջոցներ են կիրառում՝ հիմնվելով ենթադրությունների վրա, չի նշանակում, որ մենք էլ ենք գործելու նույն կերպ»,- թուրք նախագահի խոսքն է մեջբերում Hurriyet-ը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ մարտի 26-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել, որում դատապարտել է բրիտանական Սոլսբերիի միջադեպը, սակայն այդ հայտարարության մեջ Ռուսաստանը չի հիշատակվում:

Փոխանցում է Interfax-ը: