30.03.2018 14:06

Թուրքիան մերժել է սիրիացի քրդերի հետ երկխոսելու՝ Մակրոնի առաջարկը

Թուրքիան մերժել է սիրիացի քրդերի հետ երկխոսելու՝ Մակրոնի առաջարկը

Անկարան չի ընդունում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» հետ երկխոսելու  և Ֆրանսիայի միջնորդության վերաբերյալ, ուրբաթ օրը  հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը:

Հինգշաբթի Մակրոնը հանդիպել է «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» պատվիրակության հետ և հայտարարել, որ Փարիզն աջակցում է նրանց, մասնավորապես՝ երկրի հյուսիս-արևելքում իրադրության կայունացման հարցում: Ինչպես նշվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, Մակրոնը հույս է հայտնել Թուրքիայի և «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» միջև երկխոսություն սկսելու վերբերյալ՝ Ֆրանսիայի և համաշխարհային հանրության ջանքերի գործադրմամբ:

«Մենք մերժում ենք Թուրքիայի և ահաբեկչական կառույցի միջև «երկխոսության, շփումների և միջնորդության» վերաբերյալ անլուրջ մոտեցումը : Փոխանակ այնպիսի քայլեր կատարելու, որոնք ահաբեկչական այդ խմբավորումը բերում են օրինական դաշտ, այն երկրները, որոնց մենք բարեկամ ու դաշնակից ենք համարում, պետք է բացահայտ ու հստակ դիրքորոշում դրսևորեն ցանկացած ահաբեկչության դեմ: Տարբեր անվանումները չեն թաքցնում ահաբեկչական կազմակերպության իրական դեմքը»,- Twitter-ում գրել է Կալիմը:

Փոխանցում է ria.ru-ն: