04.04.2018 15:11

Շղթայական վթար Մյասնիկյան փողոցում. բախվել են 7 մեքենաներ. Shamshyan.com

Շղթայական վթար Մյասնիկյան փողոցում. բախվել են 7 մեքենաներ. Shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր՝ ապրիլի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Մայսնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտ, բախվել են Volkswagen մակնիշի 34 AR 637 համարանիշի, BMW մակնիշի 87 AP 007 համարանիշի, Audi մակնիշի 35 LT 330 համարանիշի, Honda մակնիշի 35 GR 274 համարանիշի, Toyota մակնիշի 90 DM 505 համարանիշի, BMW մակնիշի 99 MO 699 համարանիշի և Mitsubishi մակնիշի 03 MA 070 համարանիշի ավտոմեքենաները:

Կայքի փոխանցմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: