04.04.2018 16:47

«Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց

«Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) տեղեկացնում է, որ այն իր այսօրվա նիստում որոշել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել 5 միլիոն դրամով:

Տուգանքը նշանակվել է ՀԾԿՀ «2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետով սահմանված՝ դիմող անձանց նոր համակարգերը մատակարարի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգին միացման առավելագույն ժամկետները խախտելու համար»: