05.04.2018 14:12

Վաշինգտոնում անօրինական լրտեսական սարքեր են հայտնաբերվել

Վաշինգտոնում անօրինական լրտեսական սարքեր են հայտնաբերվել

Ամերիկյան իշխանություններն առաջին անգամ խոստովանել են, որ Վաշինգտոնում և նրա շրջակայքում լրտեսական սարքեր են հայտնաբերվել, որոնք կարող են առանց թույլտվության գաղտնալսել բջջային հեռախոսները, ինչպես նաև որսալ խոսակցություններ ու հաղորդագրություններ:

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը անոմալ ակտիվություն է հայտնաբերել, ինչը հատուկ է stingrays  կոչվող ( բառացի թարգմանությամբ՝ գլորում, բախումներ) բջջային կապի ազդանշանների անօրինական «որսի» դեպքում:

 Դրանցից, որպես կանոն, օգտվում են օտարերկրյա լրտեսները և հանցագործները, սակայն ԱԱՆ-ին հայտնի չէ, թե այս դեպքում դրանք ով կարող էր գործածել:

Փոխանցում է BBC-ն: